Նիկոլը ԵԽԽՎ-ի ամբիոնից առանց ամաչելու և կարմրելու ստում էր


15:51 , 11 ապրիլ, 2019

Անցած տարի էս օրերին Նիկոլն ու քայլարաստները Երևանի մատույցներում էին։ Հիշում եմ, որ առաջին անգամ փողոց փակեցին ամսի 12-ին։ Ինչն է ուշագրավ․ անցած տարի էս օրերին Նիկոլին աջակցողները դեռ սակավաթիվ էին ու բաղկացած էին առավելապես տարատեսակ ՀԿ-ների ակտիվիստներից ու նեո-հոգեգալստական տոտալիտար աղանդների հետևորդներից, իսկ այդ ամենի ինֆորմացիոն գլխավոր հովանավորը ԱՄՆ Պետդեպի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող «Ազատություն» ռ/կ-ն էր և սորոսյան գրանտների հաշվին գոյատևող մի շարք էլեկտրոնային ԶԼՄ-ներ։

Ինչո՞ւ եմ սա հիշում։ Էս մեր սուտասանը նոր ԵԽԽՎ ամբիոնից հայտարարեց, որ պետական հեղաշրջում արել է բացարձակապես առանց օտարերկրյա աջակցության։ Մյուս կողմից՝ մաթեմատիկական փաստ է, որ Հայաստանում գործող գրեթե բոլոր հասարակական ու մեդիա միավորները, որոնք ուղղակիորեն ֆինանսավորվում են արևմտյան միավորների կողմից, Նիկոլի շարժման կորիզն ու շարժիչ ուժն էին։ Ու ո՞վ է Նիկոլն այդքանից հետո, եթե ոչ անամոթ սուտասան, ով ստում է ամեն օր ու առանց կարմրելու։ Օտարերկրյա աջակցությունն էլ պոզով-պոչո՞վ է լինում, թե՞ պետք է անպայման Սվիտալսկին փողոց փակեր, իսկ ԱՄՆ դեսպանատան պահպանությունն իրականացնող ԱՄՆ ծովային հետևակների գումարտակը զինված բախումների մեջ մտներ ՀՀ Ոստիկանության հետ, որ ասեինք, որ օտարերկրյա աջակցություն կա։

Հա, էդ իրա օտարերկրյա գործակալներին էլ էսօր շռայլորեն պաշտոններ ու մանդատներ է բաշխել մեր սուտասանը, ինչի արդյունքում տեսնում ենք, որ Նիկոլի կուսակիցները ռուսական հեռուստաընկերությունների հեռարձակումը սահմանափակելու նախաձեռնություններ են առաջ քաշում, ԱԺ տրիբունը դառնում է տրանսգենդերների ինքնահաստատման ու քարոզի հարթակ, հարաբերություններ են փչանում Ռուսաստանի ու Իրանի հետ ու էլի լիքը բաներ, որոնք ուղղակիորեն մտնում են «աշխարհաքաղաքական վեկտոր» ասվածի ծիրի մեջ։

Ու չսկսեք քոմենթներում մլավել, թե դուք սորոսական չեք, բայց աջակցում էիք։ Ամսի 11-12-ին դուք խելոք նստած էիք տեղներդ, իսկ աջակցել սկսեցիք ավելի ուշ, երբ անպատժելիության զգացումը ձևավորվեց, ու Նիկոլին սկսեցին բացահայտ կերպով միանալ մեր ներքաղաքական միավորները։ Այս օրերին Նիկոլի կողքը 99 տոկոսով իր ՔՊ-ական թիմն էր, սորոսա-գրանտակերական գործակալների ցանցը և աղանդավորները։

#SutNikol