70-ամյա տատիկը պարում է երեկույթների ժամանակ և պատրաստվում է ամուսնանալ երիտասարդի հետ (Photo)


19:30 , 11 ապրիլ, 2019

Հնարավո՞ր է արդյոք թոշակի անցած ժամանակ լիարժեք կյանքով ապրել: 70-ամյա Ելենան, ով Ուկրաինայից է, գիտի թոշակով լավ ապրելու գաղտնիքը: 

Զարմանալի է, բայց այս կինն ամեն ինչ կարողանում է հասցնել: Ելենան շատ հաճախ երեկոյան պարերի է մասնակցում և ողջ գիշերն անցկացնում է երիտասարդների հետ: Բացի այդ՝ կինը երազում է ամուսնանալ: Ամուսնանալու համար պայման կա. տղամարդը պետք է նրանից տարիքով փոքր լինի:

Պետք է նշել, որ նախկինում Ելենան ամուսնացած է եղել: Ցավոք սրտի, նրա ամուսինը 15 տարի առաջ մահացել է: Հիմա կինը բավական ժամանակ ու ուժ ունի, որպեսզի վայելի կյանքի մնացած պահերը:

Ելենան ասում է, որ ոչ ոք չի կարողանում գուշակել իր տարիքը: Նրան սա շատ է դուր գալիս, քանի որ նա իսկպաես գեղեցիկ կազմվածք ունի և նա չի վախենում ցույց տալ մարմինը:

Ահա թե որն է նրա գաղտնիքը․

Իրերը գնում է էժան խանութներից,

Ամբողջ կոսմետիկան տեղական խանութից է, որն իր տան կողքին է,

Սուպերմարկետից գնում է պատրաստի ուտեստներ, որոնք օրվա վերջում էժանացվում են,

Ամիսը մեկ անգամ այցելում է գեղեցկության սրահ, գլուխը մեկ անգամ է լվանում, քանի որ մազերը շատ չոր են:

Ելենայի խոսքերով՝ նրա հասակակիցները ոչնչի էներգիա չունեն, իսկ դեռահասներն ու երիտասարդները սիրում են գիշերային կյանք վարել: