Հենրիխ Մխիթարյանը ոչ մի կերպ չի մեկնաբանում իր` «Լիվերպուլ» տեղափոխության մասին տեղեկությունը


16:22 , 18 հունիս, 2013

Հենրիխ Մխիթարյանը գտնվում է Հայաստանում և ոչ մի կերպ չի մեկնաբանում «Լիվերպուլ» տեղափոխության մասին տեղեկությունը: Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Մխիթարյանը գտնվում է Հայաստանում: Այս մասին Armenpress-ին հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո քարտուղար Տիգրան Իսրայելյանը: «Ֆուտբոլիստը դեռևս «Լիվերպուլում» չէ և չի մեկնաբանում իր տեղափոխության մասին տեղեկությունը բրիտանական ամենահեղինակավոր ակումբներից մեկը»,- ասել է Իսրայելյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայկական և ռուսական մամուլում հայտնվեց տեղեկություն Հենրիխի` Անգլիա ժամանման մասին, որտեղ պետք է բուժզննում անցնի: