«Շատերն ասում են` հիվանդի տեսք չունեմ. բժշկական թղթերը ձեռքումս չեմ շրջում». Անի Քոչար


15:19 , 11 ապրիլ, 2019

Շատերն ասում են, թե հիվանդի տեսք չունեմ։ Այո՛, իսկ ո՞վ ասաց, թե հիվանդ եմ։
Իսկ բժշկական թղթերը, դրոշակ դարձրած, ձեռքումս չեմ շրջում: Ուզում եմ ապրել և վայելել Աստծով ինձ տրված ամեն մի օրը: 

Ես սիրում եմ ապրել, սիրել, գործել, զգալ, փորձարկել, խենթանալ, հավատալ, երազել, արարել, համարձակվել, պայքարել, ճախրել և կրկին սիրել… Ինչպես նաև կարծրատիպեր կոտրել: