ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպելու են ապրիլի 15-ին Մոսկվայում, ներկա կգտնվի Լավրովը․ ԱԳՆ


13:14 , 11 ապրիլ, 2019

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպելու են ապրիլի 15-ին Մոսկվայում: Այս մասին տեղեկացրեց Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի շրջանակներում տեղի ունեցող յուրաքանչյուր հանդիպման օրվա և վայրի մասին մենք հայտնում ենք համաձայնեցված կարգով: Այդ տեսակետից ցանկանում եմ հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 15-ին Մոսկվայում: Այս անգամ հանդիպմանը ներկա կգտնվի նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ԱԳ նախարար»,- նշեց նա: