Ալժիրում նախագահի ընտրությունների օրը հայտնի է


11:40 , 11 ապրիլ, 2019

Aysor.am-ը գրում է․

Ալժիրի ժամանակավոր նախագահ Աբդելկադեր Բենսալահը  նախագահի նոր ընտրությունները նշանակել է հուլիսի 4-ին:

«Նախագահ Աբդելկադեր Բենսալահը ապրիլի 9-ին՝ իր լիազորությունները ստանձնելու օրը, ստորագրել է 2019 թվականի հուլիսի 4-ին նախագահի  ընտրություններ անցկացնելու համար ընտրական հանձնաժողով ձևավորելու մասին հրամանագիրը», - ասվում է հաղորդագրության մեջ։