Մաքսային ծառայության աշխատակցին աշխատանքից ազատման սպառնալիքը հանրությունը չի մարսում


12:32 , 11 ապրիլ, 2019

Մաքսային ծառայության աշխատակցին՝ հայտնի դրոշի պատմությամբ, աշխատանքից ազատման սպառնալիքը հանրությունը չի մարսում, չի էլ մարսի:

Անհասկանալի է ընդհանրապես վարչապետի պահվածքը, ով հույզերի, պոռթկումների ազդեցության տակ քաղաքացուն տեսախցիկների ներքո վիրավորում, ստորացնում ու սպառնում է:

Իսկ շատերն էլ հարց են տալիս՝ ո՞ւր մնացին սիրո և համերաշխության հեղափոխության գաղափարախոսությունը, իշխանություն-քաղաքացի փայլուն հարաբերությունները։