Հազարամյա ճշմարտությունները կարծրացնելն ու դրանցով ժամանակակից իրողությունները կաղապարելն անթույլատրելի շռայլություն են


12:18 , 11 ապրիլ, 2019

Կարդում եմ Շտայների հարցազրույցներից մեկը, որտեղ մեծ մտածողը, անտրոպոսոֆիայի ու վալդորֆյան մանկավարժության հիմնադիրը պնդում ա, որ ձախլիկ երեխաներին պետք ա անպայման վերադաստիարակել աջլիկի:

Ամեն պնդում իր ժամանակի մեջ կարող ա թվալ ճշմարիտ, բայց ժամանակն անցնում ա, նոր իրողություններ ու գործիքներ են ի հայտ գալիս, միտքը զարգանում ա, ու նույնիսկ ամենամեծերն են տեղ-տեղ «կաղլիկ» թվում: Ըստ այդմ՝ հարյուրամյա, հազարամյա ճշմարտությունները կածրացնել ու դրանցով կաղապարել ժամանակակից իրողությունները անթույլատրելի շռայլություն ա զարգացման նպատակ հետապնդող հանրության համար: