Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանի և ԵԽ գլխավոր քարտուղարի ասուլիսը (Video)


11:58 , 11 ապրիլ, 2019

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթով հանդես է գալու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստին։

Մինչ այդ ՀՀ վարչապետը հանդիպում է ունենում ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:

Հանդիպմանը մասնակցում է նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:

ՀՀ վարչապետը ԵԽ քարտուղարին է հանձնում Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ  Երևանի Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակը «Եվրոպայի հրապարակ» անվանակոչելու մասին որոշումը: