Վարդան Այվազյանը վերջնական պատռեց իր դիմակը


16:10 , 18 հունիս, 2013

Այսօր ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը վերջնական պատռեց իր դիմակը, չնայած շատ լավ գիտենք, թե նա ով է և ինչ սկանդալների գլխավոր դերերում է եղել հանքահանության հետ կապված: Վարդան Այվազյանը ՀՀ-ում ոչ մեկի չի կարող զարմացնել իր կարմիր դիպլոմով ու գրուշչիկ աշխատելով: Մենք միայն զարմանում ենք, թե ինչպե՞ս նա, գռուզչիկ լինելով, դարձավ միլիարդատեր: Շնորհակալություն եմ հայտնում Գոհար Վեզիրյանին իր համարձակ պահվածքի համար, որ թույլ չտվեց` մի ճղճիմ չինովնիկ վիրավորի իր արժանապատվությունը: Մեր երկիրը հայտնվել է մի այնպիսի փակուղում, որ կանայք պետք է դուրս գան փողոց և վերացնեն տիրող գաղջ մթնոլորտը: