«Փաստ». Մաքսատանը հերթում սպասող քաղաքացին, որի հետ վարչապետն անձամբ մասնակցեց մաքսազերծմանը, ՀՀՇ անդամ է, ԳԽ պատգամավոր


09:50 , 11 ապրիլ, 2019

«Ինչպես հայտնի է, նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր ՊԵԿ ստորաբաժանումներ, մասնավորաբար Նորագավիթի ավտոմաքսատուն: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հերթում սպասող քաղաքացու հետ անձամբ է մասնակցել ավտոմեքենայի մաքսազերծման գործընթացին, որը տևել է շուրջ 15 րոպե: Հաշվի առնելով, թե ինչքան անկաշկանդ ու մտերմիկ էր նրանց շփումը, հետաքրքրություն առաջացավ պարզել, թե ով է այդ քաղաքացին:

«Փաստ» թերթը պարզեց, որ նա նախկի­նում ՀՀՇ անդամ, ԳԽ պատգամավոր Արմեն Կիրակոսյանն է, ով Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք մի շարք պաշտոններ է զբա­ղեցրել:

Թե որքանով էր միասին շրջելու այս ընտրությունը պա­տահական, չափազանց դժվար է ասել, սակայն, մեր տեղեկու­թյուններով, Փաշինյանը Արմեն Կիրակոսյանին բավական լավ է ճանաչում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: