14-ամյա Հովհաննեսը դեմառդեմ հանդիպեց վարչապետին. նրա ցանկությունը կատարվեց


15:53 , 18 հունիս, 2013

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 15-ին իր աշխատասենյակում հանդիպել է «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութի հերոս, Երեւանի ծայրամասերից մեկում՝ Արցախի փողոցում, ապրող 14-ամյա Հովհաննես Հարությունյանին, ով հունիսի 1-ին հրապարակված մեր տեսանյութում ցանկություն էր հայտնել դեմառդեմ հանդիպել «երկրի կառավարիչներից մեկին»: