«Ժամանակ». «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն դիմել է դատարան՝ օկուպացիայի մեջ գտնվող Արծվաշենում ընտրություն կազմակերպելու պահանջով
09:00 , 11 ապրիլ, 2019
««Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն դիմել է Վարչական դատարան, որպեսզի վերջինս պարտավորեցնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ կազմակերպել Արծվաշեն գյուղում:
ՀԿ ղեկավար Կարեն Հեքիմյանը իր դիմումում նշում է, որ 1991թ. այս համայնքում ընտրություններ չեն կազմակերպվում, ինչը օրենքի և իրավունքի խախտում է: Արծվաշենը 1992թ. գտնվում է ադրբեջանական օկուպացիայի մեջ, իսկ գյուղի գրեթե 4500 բնակիչների մեծ մասն ապրում է Գեղարքունիքի մարզի ճամբարակ համայնքում: Թե ինչպես պետք է ԿԸՀ-ն ադրբեջանական օկուպացիայի մեջ գտնվող գյուղում ընտրություն կազմակերպի՝ անհայտ է»,-գրում է թերթը: