Իտալիայի Պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանության բանաձևը


00:10 , 11 ապրիլ, 2019

168.am-ը գրում է․

Իտալիայի Պատգամավորների պալատն ապրիլի 10-ին ընդունել է բանաձևը, որով երկրի կառավարությանը կոչ է արվում «պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը» և խնդրին տալ միջազգային գնահատական։ Այս մասին հայտնում է իտալական ANSA գործակալությունը։

Բանաձևը ստացել է 382 կողմ և 0 դեմ ձայներ, 43 պատգամավոր ձեռնպահ է մնացել։