Աստղաֆիզիկոսները ցույց են տվել սև խոռոչի առաջին պատկերները


23:44 , 10 ապրիլ, 2019

Աստղաֆիզիկոսներին հաջողվել է ստանալ Երկրից շուրջ 55 մլն լուսային տարի հեռավորության վրա գտնվող M87 գալակտիկայում տեղակայված սև խոռոչի առաջին պատկերները։ Օբյեկտի պատկերները, որոնք հնարավոր չէ տեսնել բառի բուն իմաստով, ցուցադրվել են ԱՄՆ Ազգային գիտական ֆոնդի կողմից կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ։

Սև խոռոչներ են անվանում տարածաժամանակային այն ոլորտները, որոնց ձգողական ուժն այնքան մեծ է, որ նրանք կուլ են տալիս անգամ լույսը։

Սև խոռոչի լուսանկարը ստանալ հաջողվել է Event Horizon Telescope-ի օգնությամբ, որը իրենից ներկայացնում է 8 ռադիոհեռադիտակների միացություն ողջ աշխարհում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Մեքսիկայում, Չիլիում և Իսպանիայում։