Իտալիայի խորհրդարանը հաստատեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը


23:31 , 10 ապրիլ, 2019

Քիչ առաջ Իտալիայի խորհրդարանը պատգամավորների 382 կողմ, 0 դեմ եւ 48 ձեռնպահ ձայնով հաստատեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը:

«Քիչ առաջ Իտալիայի Պատգամավորների պալատն ընդունեց նախաձեռնություն, որով կոչ է անում Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և տալ միջազգային հնչեղություն»,- գրված է Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում: