Նոր Զելանդիայի խորհրդարանը բանակային նմուշի զենքի տիրելու արգելք է սահմանել


21:00 , 10 ապրիլ, 2019

Aysor.am-ը գրում է․

Նոր Զենլանդիայի խորհրդարանը  չորեքշաբթի  հավանություն է տվել մասնավոր կարգով բանակային նմուշի ավտոմատ և կիսաավտոմատ զենքի տիրելու գրեթե լիակատար արգելման մասին օրենքին՝ այդ երկրում մզկիթների վրա կատարված հարձակումից մեկ ամսից էլ պակաս ժամանակ անց, հայտնել է Associated Press-ը:
Օրենքը պաշտպանել է 119 պատգամավոր, դեմ է արտահայտվել  միայն մեկը:
«Անցյալում շատ քիչ դեպքեր են եղել, երբ ես այսպիսի միասնականություն տեսնեմ խորհրդարանում, և ես չեմ կարող պատկերացնել հանգամանքներ, երբ դա ավելի անհրաժեշտ լինի, քան այժմ», - իր հերթին հայտարարել է  Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդենը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։