Բելուչիի և Քասելի 14-ամյա դուստրը մոր պատճենը կարծես լինի. պապարացիները նոր լուսանկարներ են հրապարակել


20:45 , 10 ապրիլ, 2019

Մոնիկա Բելուչիի և Վենսան Քասելի սիրային պատմությունն ավարտվեց 2013 թվականին։ Չնայած երկրպագուների սպասումներին` նրանց հարաբերությունները չզարգացան այնպես, ինչպես հեքիաթում։ Դերասանները խոստովանում էին, որ առաջին զգացմունքը, որ հանդիպման ժամանակ միմյանց հանդեպ եղել է, տհաճությունն է եղել։ 

Սիրավեպի հենց սկզբից Մոնիկան որոշել էր. նա երբեք չի կապվի այսքան թևթևամիտ տղամարդու հետ։ Ավելի ուշ նա ասել է. «Դա սեր չէր առաջին հայացքից։ Այո՛, Վենսանն ինձ գրավեց, բայց ես զգում էի, որ չեմ կարող վստահ լինել նրա վրա, կարող եմ հույս դնել նրա վրա»։ Ուղիղ երեք տարի Քասելn ամուսնական մատանին ձեռքին վազում էր Բելուչիի հետևից, սակայն Բելուչին չէր շտապում ամուսնանալ։ Ամեն բան փոխվեց, երբ դերասանը ավտովթարի ենթարկվեց։

Image result for belluci kassel

«Ինչ-որ մի պահի ես որոշեցի, որ այրի լինելն ավելի տրամաբանական է, քան նախկին սիրուհի լինելը։ Բացի այդ` սև գույնը սազում է ցանկացած կնոջ»,- պատմում էր հետո Բելուչին։

Չնայած որ Մոնիկան չէր շտապում մայրանալ, ավելի ուշ նա պատմում է, որ առաջին դստեր ծնունդը փոխել է նրա կյանքը։ «Առաջին դստերս ես ունեցա, երբ 39 տարեկան էի, երկրորդին` 45-ում։ Ավելի վաղ տարիքում ես պարզապես պատրաստ չէի մայրանալ։ Պատրաստ չէի զոհաբերել ինքս ինձ, տրվել երեխաներին։ Այո՛, ես տարված էի ինձնով և Վենսանով, սակայն հետո, երբ աղջիկս ծնվեց, կրծքով կերակրում և զգում էի, որ հնարավորինս շատ ժամանակ, ուժ և սեր եմ ուզում տալ այդ էակին»։Related image

Չնայած նրանք ասում էին, որ երեխաների ծնունդն ավելի է ամրացրել իրենց միությունը, փոքր դստեր ծնվելուց մի քանի տարի հետո նրանք բաժանվեցին։

Հիմա նրանց անձնական կյանքում կարծես թե ամեն բան լավ է։ Վենսան Քասելն ամուսնացել է երիտասարդ մոդել Թինա Կունակիի հետ, որը շուտով երեխա կպարգևի Քասելին, իսկ Մոնիկան հանդիպում է երիտասարդ Նիկոլաս Լեֆևրի հետ։

Քասելի և Բելուչիի աղջիկները՝ Դևան և Լեոնին, մոր հետ են ապրում, բայց միշտ կարող են հանդիպել հոր հետ։ Առաջ աստղերը թաքցնոմ էին նրանց հանրությունից, իսկ հիմա երեխաները մեծացել են և ավելի հաճախ են հայտնվում տեսախցիկների առջև։

Առանձնակի ուշադրության է արժանանում Դևան՝ ավագ դուստրը, քանի որ նա, ինչպես ջրի երկու կաթիլ, նման է իր հայտնի մորը։

Նկարում ձախից Մոնիկան է, աջից՝ Դևան։

Օրերս աղջիկն առաջին անգամ հանդես է եկել մոդելի դերում՝ նկարահանվելով Dolce & Gabbana օծանելիքների գովազդում։ Պաշտոնական կադրեր դեռ չկան, բայց մենք կարող ենք վայելել նրանք, որ հրապարակել են երկրպագուներն ու պապարացիները։