Բեյոնսեի մասին ֆիլմի թրեյլերը համացանցի հիթ է դարձել


00:00 , 11 ապրիլ, 2019

Netflix սթրիմինգային ծառայությունը հրապարակել է Homecoming: A Film by Beyonce վավերագրական ֆիլմի հոլովակը՝ երգչուհի Բեյոնսեի և Coachella փառատոնում նրա ելույթի մասին: Տեսանյութն անմիջապես համացանցի հիթ է դարձել՝ ավելի քան մեկ միլիոն դիտում արձանագրելով։

Ֆիլմի ռեժիսորը ինքը Բեյոնսեն է։ Բացի համերգից՝ ֆիլմում նաև անդրկուլիսյան դրվագներ կան։ Հայտնի է, որ քննադատները շատ բարձր են գնահատել այդ ֆիլմը։ Բեյոնսեն փառատոնին մասնակցած առաջին սևամորթ երգչուհին է։ Ֆիլմում հայտնվել են նաև Բեյոնսեի փոքրիկը և ամուսինը՝ Ջեյ Զին։