«Փաստ». 2018թ. եկամուտների հանրագումարը 8 մլն 827 հազար 168 ՀՀ դրամ է կազմել. որքա՞ն են ավելացել Սուրեն Պապիկյանի դրամական միջոցները


11:00 , 10 ապրիլ, 2019

«Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Սուրեն Պապիկյանը ո՛չ անշարժ, ո՛չ էլ շարժական գույք չունի:

Նա ներկայացրել է տվյալներ միայն դրամական միջոցների և եկամտի մասին:

2018թ. հարկային տարվա սկզբում Սուրեն Պապիկյանի դրամական միջոցները կազմել են 1 300 000 ՀՀ դրամ և 1400 ԱՄՆ դոլար:

2018թ. հարկային տարվա վերջում նշված դրամական միջոցները համապատասխանաբար կազմել են 2 300 000 ՀՀ դրամ և 2000 ԱՄՆ դոլար:

2018թ. հարկային տարում Սուրեն Պապիկյանի եկամուտների հանրագումարը կազմել է 8 827 168 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է 5 աշխատավարձերից, որոնք կազմել են 428 098 ՀՀ դրամ, 917 422 ՀՀ դրամ, 872 917 ՀՀ դրամ, 151 001 ՀՀ դրամ և 6 457 730 ՀՀ դրամ:

Նշենք, որ ի տարբերություն 2018թ. տարեկան հայտարարագրի՝ Սուրեն Պապիկյանի՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում առկա էր նաև հողամաս և NISSAN TEANA 2.3 մակնիշի ավտոմեքենա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: