Գալիս է ՀՀ հպարտ քաղաքացիների անարգանքի ու նվաստացման ժամանակը


05:53 , 10 ապրիլ, 2019

Հեղափոխությունը թևակոխում է հաջորդ փուլ

Նորագավիթի մաքսատանը Փաշինյան Նիկոլն այսօր անարգեց Հայաստանի հպարտ քաղաքացիներից մեկին: Էդ խեղճ տղան իր համար կանգնած էր, բայց կարծես Փաշինյանն առավոտյան թարս էր արթնացել և, անցնելով նրա կողքով, ասաց. «Որ վարչապետը մոտենում է, պետք ա ձգված կանգնես, սենց արած չեն կանգնում»: Թե որտեղ է ժողովրդի վարչապետը կարդացել, որ իր մոտենալուց մարդիկ պետք է ձգվեն, հայտնի չէ: Ամենայն հավանականությամբ, նման բան չկա կարդալու, ուղղակի Փաշինյանն Նիկոլն է էլի…

Մի քանի ամիս առաջ այսօրվա անարգանքին ու նվաստացմանն արժանացած երիտասարդին Փաշինյան Նիկոլը հրապարակում ՀՀ հպարտ քաղաքացի էր անվանում, այսօր պահանջում է ձգվել իր ներկայությամբ ու անպատվում: Մի քանի օրից էլ, երբ նշվի ՀՀ հպարտ քաղաքացու օրը, Փաշինյանը նույնպես չի ալարի և դարձյալ բոլորին հպարտ կանվանի, կսիրի, կմեծարի, ինչը նրան չի խանգարի առաջին իսկ պատրվակի դեպքում կրկին անարգել, նվաստացնել ու նսեմացնել: 

ՀՀ հպարտ քաղաքացիները թող հետևություններ անեն, եթե ուղեղ դեռ մնացել է նրանց գլուխներում: Իսկ նորմալ մարդիկ հետևությունների կարիք չունեն, նրանք առաջին օրվանից գիտեին, որ Փաշինյան Նիկոլը վարչապետ աշխատելու բան չէ (Սորոս, տրանսգենդերներ, միասեռականներ, աղանդավորներ և այլ վտանգավոր զիբիլներ որպես հենարան ունենալու պատճառով)…