Փոքր մարդու մեծ հավակնությունները


20:00 , 9 ապրիլ, 2019

Չկայացած, ստրուկի հոգեբանությամբ ու բարդույթներից խեղդված մարդը կարգավիճակի փոփոխությունից հետո պատուհաս է դառնում բոլորի համար։

Փոքր մարդուն մեծ դեր տալը վտանգավոր է։ Նա իր նախկին «ես»-ից ձերբազատվելու համար կսկսի Քաջ Նազարի պես «Գյադե՛ք, էս կողմ անցեք, կամ գյադե՛ք, էն կողմ անցեք» խաղալ կամ էլ պահանջել, որպեսզի զգաստ կանգնեն, երբ ինքն է գալիս։