Կարծում եմ՝ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի աջակցության հավանականությունը բավական մեծ է. Մանոյանը՝ Ցեղասպանության վերաբերյալ նոր նախաձեռնության մասին


20:30 , 9 ապրիլ, 2019

Aysor.am-ը գրում է.

Դրական եմ վերաբերում ամերիկացի կոնգրեսականների նախաձեռնությանը և կարծում եմ՝ այս անգամ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի աջակցության հավանականությունը բավական մեծ է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն՝ անդրադառնալով փաստին, որ ԱՄՆ ավելի քան 70 կոնգրեսական միացել է Ադամ Շիֆի ու Գուս Բիլիրակիսի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձև ներկայացնելու նախաձեռնությանը։

«ԱՄՆ կոնգրեսում մեծամասնությունը դեմոկրատներ են, թեև այս նախաձեռնությունը երկու կուսակցությունների կողմից է, և ստորագրած այդ 70-ի թվում կան նաև հանրապետականներ։ Զարգացումների բարեհաջող ընթացքի հավանականությունն այս անգամ ավելի բարձր է, քան, ասենք, նախորդ Կոնգրեսի ժամանակ», - ասաց մեր զրուցակիցը։

Կիրո Մանոյանը միաժամանակ հիշեցրեց՝ եղել է նաև նախադեպ, երբ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին բավական մեծ թվով ստորագրած կոնգրեսականների որոշումն այդպես էլ քվեարկության չդրեց։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ