Շվեդական բանտերում ազատ տեղեր չկան


00:00 , 10 ապրիլ, 2019

Շվեդիայի բանտերում տեղերի ռեկորդային պակաս է գրանցվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Անցած շաբաթ 45 քրեակատարողական հիմնարկներից 17-ն այլևս չի կարողացել բանտարկյալներ ընդունել:

Նշվում է, որ բանտարկյալներին տեղավորել են այցելությունների սենյակներում, ինչպես նաև մեկ տեղանոց բանտախցերում մի քանի բանտարկյալ են տեղավորել:

Կալանավայրերի աշխատակիցները մտավախություն են հայտնել, որ հետագայում իրավիճակը կարող է վատթարանալ, քանի որ երկրում մի շարք իրավախախտումների համար պատիժները խստացվել են:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ է հայտարարել Գուանտանամոյի բանտը փակելու Բարաք Օբամայի հրամանագիրը: