Ռատակովսկին ֆուրոր է առաջացրել սադրիչ զգեստով


22:00 , 9 ապրիլ, 2019

Հանրաճանաչ մոդել և դերասանուհի Էմիլի Ռատակովսկին աղմկոտ հարսանեկան երեկույթին ներկայացել է անկեղծ հանդերձանքով: Խնջույքի վայրից արված լուսանկարներն աստղը հրապարակել է Instagram-ի իր էջում:

Մոդելը մասնակցել է 55-ամյա նորաձևության դիզայներ Մարկ Ջեյկոբսի և նրա 37-ամյա ընկեր Չառլի Դեֆրանչեսկոյի ամուսնության արարողությանը:

Նյույորքյան ռեստորանում կայացած տոնակատարության համար Ռատակովսկին մինչև գոտկատեղ հասնող էքստրեմալ լանջաբացվածքով մետաքսե զգեստ է ընտրել: Մոդելը ներքնազգեստ չի կրել, ուստի որոշ լուսանկարներում երևում է նրա կրծքի մի հատվածը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Քեյթ Մոսը, Նաոմի Քեմփբելը, Բելա և Ջիջի Հադիդները: