Խոշոր հրդեհ՝ Վրաստանի արեւմուտքում. կրակը 20 հեկտար անտառ Է ճարակել


20:10 , 9 ապրիլ, 2019

Armenpress.am-ը գրում է.

Վրաստանի Լայտուրի քաղաքատիպ ավանում (Գուրիայի տարածաշրջան) այրվում Է անտառը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Rustavi-2 հեռուստաընկերությունը: Նախնական տվյալներով՝ կրակը 20 հեկտար տարածք Է ճարակել:

Հրդեհի տեղափակման համար չի բավականացրել երկու հրշեջ բրիգադը: Ներկայում շարունակվում Է հարեւան շրջաններից լրացուցիչ հրշեջ բրիգադների մոբիլիզացումը: Հրդեհաշիջման աշխատանքներին միացել Է ավիացիան: Լայտուրին գտնվում Է Օզուրգեթի շրջանում: Քաղաքատիպ ավանի կարգավիճակը նրան շնորհել են 1953 թվականին: Խորհրդային ժամանակներում այստեղ եղել Է թեյի ֆաբրիկա եւ գյուղատնտեսական տեխնիկում: