Yerkir.am-ը գրում է.
Թուրքիայի Արդվին նահանգի Հոպա շրջանում անցյալ գիշեր թուրք ոստիկանները ժամանցային վայրերից բերման են ենթարկել 70 մարմնավաճառի. հաղորդում է milliyet.com.tr կայքը:
Օպերատիվ գործողությունների ընթացքում ձերբակալվածների թվում կան Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի և Հայաստանի քաղաքացիներ: Հոպայի ոստիկանությունը հայտնում է, որ ձերբակալված կանանցից 40-ին արտաքսելու են, իսկ մնացածը դեռևս հարցաքննվում են: