Հագուստը, որով Քիմ Քարդաշյանը եկեղեցի է գնացել, վիրավորել է հնդիկների կրոնական զգացմունքները. տեսեք, թե ինչ զգեստ էր նա կրում (Photo)


13:09 , 9 ապրիլ, 2019

«Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի զգեստը, որով նա հայտնվել է եկեղեցական արարողությանը, վիրավորել է հնդիկների կրոնական զգացմունքները՝ տեղեկացում է Daily Mail-ը։

Այն բանից հետո, երբ Քարդաշյանի Instagram-ի էջում հայտնվել է լուսանկար, որում նա սպիտակ զգեստ է կրում և ավանդական հնդկական զարդ է կրում մազերի համար, հետևորդները հարձակվել են նրա վրա։ Օգտատերերը քննադատել են հեռուստաաստղի ընտրությունը և մեղադրել մշակութային յուրացման մեջ։

Մասնավորապես, որոշ օգտատերեր նկատել են, որ Հնդկաստանում այդ գլխազարդը կարող են կրել միայն հարսները, իսկ սպիտակ զգեստ այդ երկրի բնակիչները կրում են սովորաբար թաղման դեպքում։

«Բացի այդ՝ նա այս հագուստով քրիստոնեական պատարագի է մասնակցել։ Հավանաբար նա դա կրել է որպես զարդ։ Սակայն եթե իրն օգտագործվում է դարերով, դա պետք է ստիպի մտածել դրա նշանակության մասին»,- գրել են հետևորդները։

Ամեն դեպքում, դա չի խանգարել, որ հրապարակումն ավելի քան 2 մլն հավանում ստանա, իսկ Քիմի կերպարը լրատվամիջոցներն անվանել են «նոր Ժասմին»։