Կանանցից շատերը կարող է չիմանան, որ տղամարդիկ կանանց նկատմամբ ավելի ուշադիր ու հետաքրքրասեր են, քան իրենք կարող են պատկերացնել: Նրանք կանանց մեջ գնահատում են ամեն ինչ: Տղամարդիկ կենտրոնացած են ոչ միայն արտաքին տեսքի, այլ նաև բնավորության վրա:
Ահա թե ինչին են նրանք ուշադրություն դարձնում․
Կանայք, կարող է՝ չեք մտածել, բայց տղամարդիկ, որպես կանոն, հետևում են, թե որքա՞ն եք ուտում, օրինակ՝ առաջին ժամադրությունից ձեր ճաշացանկին:
Այո՛, այո;: Նրանք շատ մանրամասն են զննում ձեզ: Նրանք նկատում են, թե երբ եք շատ շպարվել և երբ՝ քիչ:
Տղամարդիկ անպայման կնկատեն ձեր սիրելի գույնը, որը դուք հաճախ եք կրում:
Կանայք, անկասկած, ամենագրավիչն են: Իրական տղամարդիկ միշտ կնկատեն ժպիտը: Նրանք նույնիսկ կփորձեն դառնալ դրա գլխավոր պատճառը:
Ցանկացած իրական տղամարդ կուսումնասիրի այն մարդկանց, ում դուք սիրում եք ու նվիրված եք: Նա կանի ամեն ինչ, որպեսզի նրանց հետ շփվի՝ կլինի ընկեր, բարեկամ, թե հարազատ: Նրանք կնկատեն, թե ովքեր են ձեզ երջանկացնում: