Լիլիա Շուշանյանը նշանակվել է ՏԿԶ փոխնախարար


13:00 , 9 ապրիլ, 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լիլիա Շուշանյանը նշանակվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Լիլիա Շուշանյանին նշանակել տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ»,-ասված է վարչապետի որոշման տեքստում: