Բոլորը հեռացվեն աշխատանքից. Նիկոլ Փաշինյանը զայրացավ ՊԵԿ-ում


10:20 , 9 ապրիլ, 2019

Aysor.am-ը գրում է․

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Նորագավիթի ավտոմաքսատուն: Վարչապետին, սակայն, այստեղ տհաճ անակնկալ էր սպասվում. Շարջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ տարածքը անբարեկարգ է:

«Սա խայտառակ, կեղտոտ վիճակ ա: Սա վերաբերմունք ա մեր դրոշին ու զինանշանին: Պարգևավճարները պակասեցրեք, տարածքը կարգի բերեք», -  հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը մտավ մի աշխատասենյակ, որտեղից դուրս գալուց հետո բարկացած ասաց.

«Բոլորը ազատվեն աշխատանքից, ովքեր այստեղ աշխատել են, բոլորը հեռացվեն աշխատանքից»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ