««Երկրապահ կամավորականների միության» 12-րդ արտահերթ համագումարում 184-ից 25 հոգի դարձած վարչության անդամները ԵԿՄ նախագահ ընտրեցին ազատամարտիկ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին: Մի մարդու, ով ընդամենը նախորդ տարվա հունիսի 7-ին լրագրողների հետ զրույցում վստահեցնում էր, թե «Որ խնդրեն, աղաչեն, պաղատեն էլ, չեմ ուզում դառնալ ԵԿՄ նախագահ»:
Թե ինչ փոխվեց այս ամիսներին Ս. Միքայելյանի կյանքում, որ որոշեց իր խոսքը դրժել, թվում էր, որ համագումարի ժամանակ նա կբերի ծանրակշիռ պատճառաբանություն: Սակայն ամբիոնից հայտարարեց. «Այսօր այս պաշտոնում պատասխանատվություն եմ վերցրել վերջին ժողովում մեծ թվաքանակով մասնակցած իմ ընկերների, իմ մարտական ընկերների պահանջով: Եվ ես ոչ մի բարոյական իրավունք չունեի մերժելու այդ մարդկանց ու մարտական ընկերներին»:
Այս դեպքում բնական հարց է ծագում, թե երկրապահները բացի պահանջելուց, խնդրելուց, աղաչելուց, է՞լ ինչ են արել Սասուն Միքայելյանին, որ նա խոստումը դրժել է, բայց ԵԿՄ նախագահի պաշտոնից չի հրաժարվել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: