Ռուսաստանն ու Թուրքիան կդյուրացնեն վիզային ռեժիմը


05:30 , 9 ապրիլ, 2019

Ռուսաստանն ու Թուրքիան աշխատանքներ են իրականացնելու վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշվում է, որ շուտով պրոֆեսիոնալ վարորդների համար վիզայի չեղարկման հարցը կկարգավորվի:

Մոսկվայում անցկացվում է բարձր մակարդակի համագործակցության ռուս-թուրքական խորհրդի նիստը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նիստում իր ելույթում նշել էր, որ ՌԴ-ի և Թուրքիայի միջև առևտրի ընդլայնմանը կարող էր նպաստել այդ ոլորտում դեռևս գործող սահմանափակումների չեղարկումը: