Իրանն ԱՄՆ զինված ուժերը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում


01:45 , 9 ապրիլ, 2019

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդն ԱՄՆ զինված ուժերին ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, հաղորդում է Reuters-ը:

Այս մասին հաղորդել է Իրանի պետական հեռուստատեսությունը:

Գործակալության տվյալներով, այդ որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Միացյալ Նահանգները «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս» իրանական էլիտային ռազմաքաղաքական կազմավորումը որպես ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը որոշել է ԱՄՆ Մերձավոր Արևելքի հրամանատարությունն ընդգրկել ահաբեկիչների ցանկում: