6 տհաճ իրավիճակներ, որոնք հուշում են կյանքի դրական փոփոխությունների մասին


02:04 , 9 ապրիլ, 2019

Միայն անհարմարություն զգալով և հարմարավետության գոտուց դուրս գալով է մարդը կարողանում զարգանալ և կատարելագործվել։ Երբեմն անախորժությունները մենք համարում ենք անձնական ողբերգություն և այնքան ենք կենտրոնանում նրանց վրա, որ ուղղակի անտեսում ենք դրական փոփոխությունները։ Կյանքը կտրուկ փոխելու համար նախ և առաջ հարկավոր է անհարմարության զգացում ունենալ և փոխել կյանքի սովորական ընթացքը։

Քնի խանգարում

Դուք կարող եք շատ անհանգիստ քնել, տառապել անքնությամբ, գիշերը արթնանալ բազում մտքերի պատճառով․․․ Սա նշանակում է, որ դուք հայտվել եք փոփոխությունների շեմին և լիցքերով լեցուն եք, որը կարող է օգնել ձեզ կյանքն ավելի դրական դարձնելու համար։

Մանկական վախեր

Մանկական վախերի վերադարձը նշանակում է, որ դուք վերջապես գիտակցել եք նրանց առաջացման պատճառները և պատրաստ եք «աշխատել» այդ վախերի հետ։ Սա վկայում է մարդու հասունության և փոփոխություններին պատրաստ լինելու մասին։

Արմատական փոփոխություններ

Կյանքի սովորական ընթացքը փոխող արմատական փոփոխությունները երբեք պատահական չեն լինում։ Նրանք մտածված են տեղի ունենում, որպեսզի ձեզ հանեն հարմարավետության գոտուց և դրդեն ինքնակատարելագործման, այդ պատճառով աշխատանքի պատահական կորուստը, տեղափոխությունը, բաժանումը կարող են լինել նոր՝ հաջողված ուղու սկիզբ։

Միայնակ մնալու ցանկություն

Կգա մի պահ, երբ դուք կսկսեք խուսափել մարդկային մեծ կուտակումներից, ընկերների հետ ավելի ուշ կհանդիպեք, ուրիշների խնդիրները, բամբասանքները և դատարկ խոսակցություններն այլևս չեն հետաքրքրի ձեզ։ Սա նշանակում է, որ դուք կյանքի նոր մակարդակ եք տեղափոխվում, որտեղ այլ արժեքներ կլինեն։

Ընկերների կորուստ

Դուք աստիճանաբար սովորում եք ազատվել այն մարդկանցից, ովքեր տհաճ են, բացասական էմոցիաներ են առաջացնում և վատատեսորեն են տրամադրված։ Դուք ավելի հեշտ եք կարողանում «ոչ» ասել այն մարդկանց, ում հետ դուք անհարմար եք զգում ձեզ։

Կործանված երազանքներ

Չկատարված երազանքները բարոյապես ազդում են մարդու վրա, սակայն կարևոր է հասկանալ, որ այն ուղղակի ձեր ուղին չէր։ Այն ընկալեք որպես ճիշտ ուղով գնալու հնարավորություն, և այդ ժամանակ ձեզ իրոք կսպասեն երջանկությունն ու հաջողությունը։