Դավիթ Տոնոյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ՄԱԿ-ի խաղաղապահության համաժողովին մասնակցության արդյունքները


21:00 , 8 ապրիլ, 2019

Ապրիլի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի խաղաղապահության համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության՝ մարտի 28-ից ապրիլի 2-ը ԱՄՆ կատարած այցի արդյունքները: