Պուտինը կոչ է արել չեղարկել Թուրքիայի հետ առեւտրի գործող սահմանափակումները


19:40 , 8 ապրիլ, 2019

Armenpress.am-ը գրում է.

ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ առեւտրի ընդլայնմանը կարող Էր նպաստել այդ ոլորտում դեռեւս գործող սահմանափակումների չեղարկումը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Մոսկվայում ելույթ ունենալով Բարձր մակարդակի համագործակցության ռուս-թուրքական խորհրդի նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կարծում եմ, որ առեւտրի ընդլայնմանը կարող Էր նպաստել այդ ոլորտում դեռեւս գործող սահմանափակումների չեղարկումը, ապրանքային մատակարարումների անվանացանկի դիվերսիֆիկացումը: Ներդրումային համագործակցության ակտիվացմանը կնպաստի նոր համատեղ նախագծերի գործարկումը տնտեսության ամենատարբեր ճյուղերում՝ արդյունաբերության, մետալուրգիայի, գյուղատնտեսության մեջ, բարձր տեխնոլոգիաների սեկտորում»,-ասել Է Պուտինը: