Մեղուների հիշողությունը կախված է հոտերից․ գիտնականներ


19:15 , 8 ապրիլ, 2019

Գիտնականները պարզել են, որ մեղուների հիշողությունն ու վարքագիծը հոտերի հետ կապ ունեն։ Այդպիսի եզրահանգման են հանգել Քյոլնի և Բեռլինի Ազատ համալսարանի աշխատակիցները, գրում է Daily Mail-ը։

Ի տարբերություն մարդկանց՝ մեղուները հոտառությունն օգտագործում են սնկանման մարմինների միջոցով։ Նշված կառույցներն աչքի են ընկնում մեղուների հիշողության համար պատասխանատու լինելու ունակությամբ, որը հոտով է գործում։

Նշվում է, որ սա առաջին նման հետազոտությունն է։