Թեղուտում ընթանում են վերագործարկման աշխատանքները. կվերականգնվի 700-800 աշխատատեղ


19:30 , 8 ապրիլ, 2019

B24.am-ը գրում է.

«Բիզնես 24»-ի տեղեկությունների համաձայն Թեղուտ ՓԲԸ-ում սկսվել են հանքավայրի վերագործարկման աշխատանքները։ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը «Թեղուտ» ՓԲԸ-ն դադարեցրել է 2018թ-ի հունվարի 12-ից։

Շահագործման դադարեցման պահին Թեղուտ ՓԲԸ աշխատակիցների թիվը կազմել է 1,200։ Դադարի վիճակում ընկերության աշխատակիցների թիվը կրճատվել է մինչև 300։

Այժմ, երբ սկսվել է ձեռնարկության վերագործարկման գործընթացը, ընկերությունը պլանավորում է առաջիկա 1-2 ամսում աշխատանքի ընդունել 700-800 աշխատակից։