Մեգան Մարքլի ապագա երեխան ռեկորդ է սահմանել


18:00 , 8 ապրիլ, 2019

Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով խաղադրույքներ են գրանցվել Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի և արքայազն Հարիի ապագա երեխայի սեռի, ծննդյան ամսաթվի և անվան հետ կապված՝ տեղեկացնում է Forbes-ը։

Ամսագրի տվյալներով՝ բուքմեյքերները խաղադրույքներ են ընդունել 9 մլն եվրոյի չափով։ Փորձագետները ուսումնասիրել են խաղադրույքների պատմությունը նախքան արքայական ընտանիքի այլ երեխաների ծնունդը և եզրակացրել, որ Մեգան Մարքլի առաջնեկը ռեկորդ է սահմանել: