Որևէ մեկն իրավունք չունի նսեմացնելու ու արժեզրկելու պատերազմում ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ իրենց կյանքը զոհաբերած հերոսների անձնազոհությունը


16:37 , 8 ապրիլ, 2019

Արցախյան հերոսամարտին իրեն կյանքը տված հերոս հայորդիներից լավ ոչ ոք չգիտի, թե հանուն ինչի են նրանք զոհել իրենց կյանքը։

Որևէ մեկը, անկախ իր զբաղեցրած դիրքից և պաշտոնից, իրավունք չունի նսեմացնելու ու արժեզրկելու պատերազմում ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ իրենց կյանքը զոհաբերած հերոսների անձնազոհությունը։

Հայրենիքի ընկալումը տրվում է ի վերուստ, հայրենիքը սիրում են առանց ավելորդ բացատրությունների ու հիմնավորումների, իսկ հանուն հայրենիքի նահատակվելու ուժը տրվում է ՄԻԱՅՆ հոգով և էությամբ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ։