Մեքսիկայում ֆուտբոլիստը խելահեղ գոլ է խփել 11 մետրանոցն իրացնելիս (Video)


16:17 , 8 ապրիլ, 2019

Մեքսիկայում անցկացվող հանդիպման ժամանակ, որը տեղի էր ունենում «Չիվաս» և «Լոբոս» երիտասարդական թիմերի միջև, ֆուտբոլիստներից մեկն այնպիսի գոլ է խփել, որի հաջողությանն անգամ ինքը չէր հավատում:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, գոլը գրանցվել է 11 մետրանոց հարված իրացնելիս: Երբ հերթը հասել է 11 մետրանոց հարվածներին, «Չիվասի» ֆուտբոլիստը դուրս է եկել դաշտ՝ իրացնելու հարվածը:

Ի զարմանս ֆուտբոլիստի՝ գնդակը նախ դիպել է հորիզոնական դարպասաձողին և օդ թռել: Նրան թվաց, որ հարվածն անհաջող էր, սակայն գնդակը գետնին հպվելով կրկին բարձրացել է վեր և այս անգամ հայտնվել ուղիղ դարպասում: