«Պատվից առավել» ամենառեյտինգային հեռուստասերիալի սաունդթրեքը՝ Քրիստինե Պեպելյանի կատարմամբ


15:14 , 8 ապրիլ, 2019

«Պատվից առավել» նոր սերիալի սաունդթրեքը կատարում է Քրիստինե Պեպելյանը: Երգը հատուկ նախագծի համար չի գրվել, պարզապես սերիալի պրոդյուսեր Ելենա Արշակյանը լսել է այն  Քրիստինեի կատարմամբ, հավանել եւ խնդրել նվիրել նախագծին: «Մոռացիր» մեղեդային երգի երաժշտությունը գրել է Գուրո Գասպարյանը, խոսքերը՝ Նարեկ Ստամբուլցյանը: Նկարահանման համար ընտրվել է Կոմպոզիտորների տունը, որտեղ ավելորդ որևէ ռեկվիզիտ չկա. Քրիստինեն է և ռոյալը: Տեսահոլովակում կան նաև հեռուստանովելից հատվածներ: