Կառավարությունն առաջարկում է գործող ՏՄՊՊՀ-ի կյանքը երկարացնել մինչև հունիսի 30-ը


12:30 , 8 ապրիլ, 2019

Aysor.am-ը գրում է․

Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի ներկայիս գործունեությունը խնդրահարույց է, և կառավարությունը խնդիրները վերացնելու համար ԱԺ արտահերթ նիստի օրակարգ է ընդգրկել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ներկայացմամբ, նույն օրենքի եզրափակիչ ու անցումային դրույթներում կա մի ձևակերպում, որի համաձայն, Հանձնաժողովի առաջին կազմը ձևավորվում է հետևյալ կերպ՝ հանրապետության նորընտիր նախագահի կողմից պաշտոնը ստանձնելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում ԱԺ-ն վարչապետի առաջարկությամբ նշանակում է հանձնաժողովի նախագահ և վեց անդամներին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ