Facebook-ը նախատեսում է Աֆրիկայի շուրջ մալուխ անցկացնել


05:30 , 8 ապրիլ, 2019

Ընկերությունը պատրաստվում է մալուխ անցկացնել մայրցամաքի արևելյան, արևմտյան և միջերկրածովյան ափերին:

Facebook-ը նախատեսում է ստորջրյա մալուխ անցկացնել Աֆրիկայի շուրջ լայնաշերտ ինտերնետի հասանելության ծախսերը նվազեցնելու և մայրցամաքի բնակիչների սոցցանցում գրանցումը հեշտացնելու նպատակով: Այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը:

«Առյուծ թագավոր» հայտնի մուլտֆիլմի անունը կրող «Սիմբա» ծրագիրը բաժանված է երեք փուլի: Մալուխը կանցնի մայրցամաքի արևելքում, արևմուտքում և միջերկրական ծովի ափամերձ հատվածում գտնվող մի քանի երկրների տարածքով, չնայած ճշգրիտ երթուղին անհայտ է:

Ընկերության ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցում չի բացահայտել ծրագրի մանրամասները, սակայն ասել է, որ Facebook-ը դիտարկում է ողջ աշխարհը, երբ խոսքը վերաբերում է ստորջրյա մալուխներին: