Չամիչը լցնում ենք ջրի մեջ ու 15-30 րոպե այդպես թողնում:
Ավելացնում ենք 1 ճ/գ ալյուրն ու խառնում ենք:
Ալյուրն անցկացնում ենք մաղով, ավելացնում ենք խմորիչը: Կիտրոնի կեղևն անցկացնում ենք քերիչով, լցնում ենք շաքարավազը, աղը, ձուն, կաթը, կիտրոնի կեղևն ու լավ խառնում ենք:
Կամաց-կամաց ավելացնում ենք ալյուրն ու փորձում ենք ստանալ առաձգական խմոր:
Ստացված զանգվածը 7-10 րոպե հարիչով հարում ենք, որից հետո ավելացնում ենք փափկած կարագն ու ևս 10 րոպե հարում ենք:
Ավելացնում ենք չամիչն ու խառնում ենք:
Խմորը մոտ 2 ժամ դնում ենք տաք տեղում, որպեսզի կրկնակի հասունանա, որից հետո 12 ժամ թողնում ենք սառնարանում:
Խմորը հանում ենք սառնարանից, բաժանում ենք 12 մասի, որոնցից յուրաքանչյուրից մի փոքր հատված առանձնացնում ենք գնդիկների համար:
Ֆորման կարագապատում ենք, սկզբում դնում ենք մեծ գնդերը, մի փոքր փոս ենք բացում ու դնում ենք փոքր գնդիկը:
Բրիոշները պատում ենք ձվի դեղնուցով և 15-30 րոպե թողնում ենք սենյակային պայմաններում:
Այնուհետև 25 րոպե թխում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցում: