Հայտնի են դարձել համադամասերների համար աշխարհի լավագույն քաղաքները


04:05 , 8 ապրիլ, 2019

Հեղինակավոր National Geographic ամսագրի մասնագետները Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնը ճանաչել են համադամասերների համար աշխարհում լավագույն քաղաքը:

Ինչպես նշում է korrespondent.net-ը, մասնագետները ներկայացրել են գաստրոնոմիկ ճանապարհորդությունների համար լավագույն ուղղություների ցանկը, որը կազմվել է տնտեսության, զբոսաշրջության զարգացման հարցերով Resonance Consultancy խորհրդատվական ընկերության հետ համատեղ:

Մասնագետները հիմնվել են ինչպես սեփական տպավորությունների, այնպես էլ Google-ում, Facebook-ում, Instagram-ում և TripAdvisor-ում հազարավոր օգտատերերի թողած մեկնաբանությունների վրա: Արդյունքում պարզվել է, որ ուսումնասիրվող 200 քաղաքների շարքում լավագույնը Լոնդոնն է, որին հաջորդում են Տոկիոն և Սեուլը: Լավագույն տասնյակում են ներառվել նաև Փարիզը, Նյու Յորքը, Հռոմը, Բանգկոկը, Սան Պաուլուն, Բարսելոնան և Դուբայը: