SpaceX-ին չի հաջողվել իրականացնել Falcon 9-ի առաջին փուլի վայրէջքը


06:10 , 8 ապրիլ, 2019

SpaceX-ը չի կարողացել հաջողությամբ իրականացնել Falcon 9 հրթիռ-կրիչի առաջին փուլի վերահսկվող վայրէջքը: Այս մասին Twitter-ում հաղորդել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը:

Նրա խոսքերով՝ այն սուզվել է օվկիանոսում, բայց դեռ փոխանցում է տվյալները: Նա նաև հավելել է, որ վայրէջքի ժամանակ խափանվել է տարրերից մեկը: Մասկը շեշտել է, որ արդեն փրկարարական նավ է ուղարկվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Falcon 9 հրթիռ-կրիչը Dragon բեռնատար նավի հետ մեկնարկել է Կանավերալի տիեզերակայանից: