Մեգան Մարքլը և արքայազն Հարին տեղափոխվել են նոր բնակարան


23:10 , 7 ապրիլ, 2019

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը և նրա ամուսինը՝ արքայազն Հարին տեղափոխվել են Վինձորում գտնվող Ֆրոգմոր քոթեջ, հաղորդում է Daily Mirror-ը:

Ինչպես նշվել է, նրանք արդեն իսկ հասցրել են ընդունել իրենց առաջին հյուրին: Խոսքը Մեգանի բարեկամ դիմահարդար Դանիել Մարտինի մասին է, որը հարսանիքի ժամանակ նրա կերպարի հեղինակն էր: Նա սոցցանցերում Վինձորում արված լուսանկարներ է տեղադրել, նշվում է հոդվածում:

Պարբերականի համաձայն, քիչ հավանական է, որ նա, հարևանությամբ գտնվելով, չայցելեր իր բարեկամներին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեգան Մարքլը և արքայազն Հարին գրեթե 4 մլն դոլար են ծախսել նոր տան վերանորոգման համար: