Կոստան Բարսելոնայի հետ խաղում հեռացվել է մրցավարի մորը վիրավորելու համար


11:20 , 7 ապրիլ, 2019

Armsport.am-ը գրում է.

«Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան կարմիր քարտ է ստացել իսպանական Պրիմերայի 31-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ խաղի 28-րդ րոպեին: Հանդիպումն ավարտվել է կատալոնական թիմի՝ 2:0 հաշվով հաղթանակով:

Mundo Deportivo-ի տեղեկություններով, հանդիպման գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն խաղի արձանագրությունում նշել է, որ իսպանացի ֆուտբոլիստը հեռացվել է, քանի որ երկու անգամ կրկնել է «Me cago en tu puta madre» արտահայտությունը՝ վիրավորելով մրցավարի մորը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ